«ՔԴ՝ Արևելք» նախաձեռնության Խորհրդատվական խումբ

Հաշվի առնելով «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության ընդլայնումը դեպի Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջան և նախաձեռնությանը միացող համայնքների թվի աճը, համայնքների կողմից ստանձնվող ավելի հավակնոտ հանձնառությունները և մշտադիտարկման ու հաշվետվայնության խստացող պահանջներն, ինչպես նաև տեղական կլիմայական և էներգետիկ քաղաքականություններն ազգային (օրինակ՝ Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) և միջազգային (օրինակ՝ Քաղաքապետերի գլոբալ դաշնագիր) ռազմավարությունների և ընթացակարգերի հետ ներդաշնակեցման անհրաժեշտությունը, արդիական է դարձել տարածաշրջանային մեթոդաբանական խորհրդատվական մարմնի ստեղծման անհրաժեշտությունն, որը պետք է նպաստի նախաձեռնության զարգացմանը՝ ի շահ մասնակից համայնքների:

Խորհրդատվական խմբի հիմնական նպատակն է՝ համախմբել առաջադեմ ստորագրողներին, շահագրգիռ կողմերին և համապատասխան ոլորտների փորձագետներին, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ Դաշնագրի հիմնական մեթոդաբանական և ռազմավարական զարգացումների վերաբերյալ ինչպես առանձին երկրներում, այնպես էլ ԱլԳ տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ, Խումբը կնպաստի ԱլԳ և այլ տարածաշրջանների խորհրդատուների և փորձագետների միջև հաղորդակցության ամրապնդմանը և փորձի փոխանակմանը:

Խմբում ընդգրկված են Դաշնագրի ազգային և տարածքային համակարգողների, Դաշնագրի աջակիցների, առաջադեմ համայնքների և շահառուների ներկայացուցիչները, ինչպես նաև Խմբի քննարկումների ընդհանուր կամ ոլորտային թեմաներին առնչվող գիտելիքներ ունեցող փորձագետները:

Խմբի հանդիպումներն ու առցանց քննարկումները կկազմակերպվեն տարին մեկ կամ երկու անգամ, սակայն, անհրաժեշտության դեպքում, քննարկումները կարող են ավելի հաճախ կազմակերպվել։

Խմբի կողմից ներկայացվող առաջարկությունները պետք է հաշվի առնվեն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության քարտուղարության և ծրագրի Ղեկավար կոմիտեի կողմից:

Բաժանորդագրվեք նորություններին