«Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթ
«Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթ
11/09/2020

Հայաստանի համայնքների միությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարեց «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթ:

Մրցույթին մասնակցեցին Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների շուրջ 150 երեխաներ և երիտասարդներ:

Հուլիսի 3-ին հայտարարվեցին  «Կանաչ և կայուն զարգացում» լուսանկարչական (սելֆիների) մրցույթի հաղթողները:

1-ին մրցանակ. Էմմա Վանեցյան (Գավառ)

2-մրցանակ.  Մարիամ Մկրտչյան (Սևան)

3-րդ մրցանակ. Սիրանուշ Գևորգյան (Էջմիածին):

Օգոստոսի 5-ին Գավառ համայնքի մրցանակակիր Էմմա Վանեցյանը պարգևատրվեց «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի, Ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից: Նա արժանացավ հեծանիվի:

Սևանում պարգևատրվեց Մարիամ Մկրտչյանը: Նա Ծրագրի և Ծրագրի գործընկեր Հայաստանի համայնքների միության կողմից արժանացավ ֆոտոխցիկի:

Էջմիածին համայնքում պարգևատրման արարողություն անցկացվեց օգոստոսի 10-ին: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրած Սիրանուշ Գևորգյանը ևս արժանացավ ֆոտոխցիկի:

Այս մրցույթի հետ կապված ներգրավվածությունը սոցիալական ցանցերում՝ Քաղաքապետերի դաշնագիր Արևելք ծրագրի և Հայաստանի համայնքների միության ֆեյսբուքյան էջերում միայն  մրցանակաբաշխության ընթացքում հատել է 15.000-ի սահմանը:

Բաժանորդագրվեք նորություններին