«Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերի լուծմանը» թեմայով էսսեների/շարադրությունների մրցույթ
«Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերի լուծմանը» թեմայով էսսեների/շարադրությունների մրցույթ
2020-06-15 - 2020-06-23

Հայաստանի համայնքների միությունը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Ինչպես համայնքները կարող են նպաստել կլիմայի փոփոխության հետ կապված գլոբալ մարտահրավերի լուծմանը» թեմայով շարադրությունների մրցույթ:

Ավանդաբար անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը 2020 թվականին կանցկացվի 2020 թվականի հունիսի 22-26-ը:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների համայնքապետարանների և համայնքային կազմակերպությունների  երիտասարդ մասնագետները և էներգետիկ կառավարիչները, ինչպես նաև համայնքներում գործող ուսումնական հաստատությունների ուսանողները:

Պահանջները. շարադրության ծավալը՝ 1-1,5 էջ (A4 չափսի թուղթ), ֆոնտը՝ Sylfaen, ֆոնտի չափսը՝ 11, միջտողային հեռավորությունը՝ 1:

Ցանկալի է, որպեսզի շարադրությունը կապակցված լինի համայնքի կողմից մշակված կայուն էներգետիկ (և կլիմայական) զարգացման գործողությունների ծրագրի կամ համայնքային զարգացման ռազմավարության / տեսլականի այն բաղադրիչների հետ, որոնք առնչվում են էներգաարդյունավետությանը, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմանը, կլիմայի փոփոխության մեղմմանը:

Շարադրությունները պետք է ուղարկվեն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին հունիսի 15-ից մինչև հունիսի 23-ը:

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր շարադրությունները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ֆեյսբուքյան էջերում:

Ժյուրին մրցույթի հաղթողներին կընտրի հունիսի 25-ին:

Աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև հունիսի 25-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեին ուղարկած շարադրություններին:

Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Բաժանորդագրվեք նորություններին